Մ-23 ԵԱ․ Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին և դարձավ Եվրոպայի չեմպիոն
Լեւիկ Միքայելյանը նվաճեց Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոնի տիտղոսը:
61 կգ քաշային կարգի եզրափակիչում Լեւիկ Միքայելյանը 2:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ջեյհուն Ալլահվերդիեւին։
Լեւիկ Միքայելյանը որակավորման փուլում 10:0 հաշվով հաղթել էր գերմանացի Դարիո Դիտրիխին, քառորդ եզրափակիչում 12:1 հաշվով պարտության էր մատնել Սիմոնե Պիրոդուին, կիսաեզրափակիչում 11:1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Միկիտա Աբրամովին։
79 կգ քաշային կարգի եզրափակիչում ռուսաստանցի Արսեն Բալայանը 5:1 հաշվով հաղթել ադրբեջանցի Ֆարիդ Ջաբարովին։
70 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Նարեկ Պողոսյանը։