ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մ-23 ԵԱ․ Կնյազ Իբոյանը 10:0 հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

Մ-23 ԵԱ․ Կնյազ Իբոյանը 10:0 հաղթանակով դուրս եկավ եզրափակիչ

Կնյազ Իբոյանը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակիչ: Հայաստանի ներկայացուցիչը 92 կգ քաշայինների կիսաեզրափակիչում 10:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Դենիս Սահալյուկին, գրում է sport.news.am-ը:

Կնյազ Իբոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել էր բելառուս Իգնատյուկին։

Մ-23 Եվրոպայի առաջնության եզրափակիչ է դուրս եկել նաեւ Լեւիկ Միքայելյանը:

61 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Միքայելյանը 11:1 հաշվով պարտության էր մատնել Ուկրաինան ներկայացնող Միկիտա Աբրամովին: Մինչեւ կիսեզրափակիչ Լեւիկ Միքայելյանը երկու հաղթանակ էր տարել՝ նախ գերմանացի, ապա իտալացի ըմբիշների նկատմամբ։

Կիսաեզրափակիչի գոտեմարտ կանցկացնի նաեւ 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը: Մրցակիցը ուկրաինացի Վլադիմիր Կոչանովը:

  • Կիսվել: