Լիլիթ Մկրտչյանը ԵԱ-ում կիսում է 5-10-րդ հորիզոնականները
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:
2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ:
Վերջին խաղափուլից առաջ միջազգային վարպետ և կանանց գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ունի 7 միավոր և կիսում է 5-10-րդ հորիզոնականները:
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանն ունի 6.5 միավոր: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանն ունեն 6 միավոր: