ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լիանա Գյուրջյանը պարգեւատրվեց 2 արծաթե, Տաթեւ Հակոբյանը՝ փոքր արծաթե մեդալով

Լիանա Գյուրջյանը պարգեւատրվեց 2 արծաթե, Տաթեւ Հակոբյանը՝ փոքր արծաթե մեդալով

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում տեղի ունեցավ կանանց 87 կգ քաշային կարգի մեդալակիրների պարգեւատրման արարողությունը:

Լիանա Գյուրջյանը պարգեւատրվեց երկամարտի արծաթե եւ հրում վարժության փոքր արծաթե մեդալով: Տաթեւ Հակոբյանը պարգեւատրվեց պոկում վարժության արծաթե մեդալով:

Այս քաշային կարգում կարիերայում 4-րդ անգամ չեմպիոնի կոչումը նվաճեց նորվեգացի Սոլֆրիդ Կոանդան երկամարտի 267 կգ արդյունքով (122+145):

Բրոնզե մեդալակիր դարձավ Ուկրաինան ներկայացնող Անաստասիա Մանեւսկայան երկամարտի 235 կգ արդյունքով (105+130):

Լիանա Գյուրջյանը երկամարտում հավաքեց 246 կգ արդյունք (106+140):

Հրում վարժությունից հետո Լիանա Գյուրջյանը ուղիղ եթերում շնորհավորեց հայրիկին տարեդարձի կապակցությամբ:

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Տաթեւ Հակոբյանը երկամարտի 232 կգ արդյունքով 4-րդն է (110+122):

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմն նվաճել է երկամարտի 9 մեդալ՝ 1 ոսկի, 6 արծաթ, 2 բրոնզ:

Ոսկե մեդալակիր է դարձել Գարիկ Կարապետյանը (411 կգ, 185 + 226),  արծաթե մեդալներ են նվաճել՝ Ալեքսանդրա Գրիգորյանը (202, 85+117), Գոռ Սահակյանը (338, 153+185), Ռաֆիկ Հարությունյանը (343 կգ, 158+185), Աննա Ամրոյանը (231 կգ, 100+131) եւ Սիմոն Մարտիրոսյանը (406 կգ, 180+225):

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (275 կգ, 124+151) եւ Դավիթ Հովհաննիսյանը (376 կգ, 173+203):

  • Կիսվել: