երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կրասնոդարը պարտվեց ԲԿՄԱ-ին․ Չեմպիոնության համար մրցավազքն էլ ավելի սրվեց

Կրասնոդարը պարտվեց ԲԿՄԱ-ին․ Չեմպիոնության համար մրցավազքն էլ ավելի սրվեց

ՌՊԼ-ի 28-րդ տուրում «Կրասնոդարն» արտագնա պարտություն կրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ից՝ 0-1 հաշվով։ Էդուարդ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

«Կրասնոդարը» չկարողացավ այս տուրում ապահովել չեմպիոնական տիտղոսը։

Դա հնարավոր կլիներ, եթե նրանք հաղթեին մոսկովյան թիմին, իսկ «Զենիթը» պարտվեր Մախաչկալայի «Դինամոյին» (սակայն պետերբուրգյան թիմը հաղթեց 1-0 հաշվով):

Առաջնության ավարտին մնացել է երկու տուր, և «Կրասնոդարը» պահպանում է առաջատարի դիրքը ՌՊԼ-ում՝ վաստակած 61 միավորով, մեկ միավորով առաջ անցնելով երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»։

ՌՊԼ-ի նախավերջին տուրում «Կրասնոդարը» մայիսի 17-ին կհանդիպի «Օրենբուրգի» դեմ։

  • Կիսվել: