Կիլիան Մբապեն Լիգա 1-ի 2024թ. խորհրդանշական հավաքականում է
Ֆրանսիական հեղինակավոր L’Equipe օրաթերթը հրապարակել է իր վարկածով 2024 թվականի Ֆրանսիայի Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել են հետևյալ խաղացողները: Այս մասին գրում է armsport.am-ը։
Դարպասապահ՝ Լյուկ Շևալյե («Լիլ»),
Պաշտպաններ՝ Աշրաֆ Հակիմի, Մարկինյոս, Նունո Մենդեշ (բոլորը՝ ՊՍԺ), Վիլֆրիդ Սինգո («Մոնակո»),
Կիսապաշտպաններ՝ Ուսման Դեմբելե, Վիտինյա, Բրեդլի Բարկոլա (բոլորը ՊՍԺ), Պյեր Լիս-Մելու («Բրեստ»),
Հարձակվողներ՝ Ջոնաթան Դավիդ («Լիլ»),Կիլիան Մբապե (ՊՍԺ/«Ռեալ Մադրիդ»),
Ամռանը Կիլիան Մբապեն ֆրանսիական ՊՍԺ-ի հետ պայմանագրի ավարտից հետո տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»։