ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակչում. ATP-250

Խաչանովը պարտվեց քառորդ եզրափակչում. ATP-250

Ֆրանսիայի Մեց քաղաքում ընթացող ATP-250 շարքի մրցաշարում Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի Կարեն Խաչանովը պարտություն կրեց։

Աշխարհի 15-րդ ռակետը քառորդ եզրափակչում 4-6, 4-6 հաշվով պարտվեց ռուսաստանցի Ալեքսանդր Շևչենկոյին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 13 րոպե։

Նախորդ փուլում Խաչանովը հաղթել էր ֆրանսիացի Կոնստան Լեստյենին:

  • Կիսվել: