ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ռևանշն ավելի հեշտ ստացվեց, քան սպասում էի. Խաչանով

Ռևանշն ավելի հեշտ ստացվեց, քան սպասում էի. Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող Masters շարքի մրցաշարի  քառորդ եզրափակչում հաղթել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, հայտնում է sport.ru-ն:

Նշվում է, որ խաղը տևել է մեկ ժամ 8 րոպե, ավարտվել է 6:2, 6:3 հաշվով։

Այսօր կայանալիք կիսաեզրափակիչում Խաչանովը կմրցի վարկանիշային աղյուսակի 15-րդ հորիզոնականում գտնվող ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ:

Խաղից հետո նա ասել է. «Նախկինում ես երբեք չէի հաղթել Դիմիտրովին, և մեր վերջին հանդիպումը հատկապես դժվար էր. Մարսելի մրցաշարի կիսաեզրափակչում ես պարտվեցի նրան: Մենք խաղացել էինք մինչև ուժասպառ լինելը, ուստի ես շատ էի ուզում ռևանշ վերցնել, և, ճիշտն ասած, ավելի հեշտ ստացվեց, քան սպասում էի»:

 

  • Կիսվել: