երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Կարեն Խաչանովը հաղթեց իր մրցակցին և կարիերայում երկրորդ անգամ կխաղա Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում

Կարեն Խաչանովը հաղթեց իր մրցակցին և կարիերայում երկրորդ անգամ կխաղա Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում

Աշխարհի 20-րդ վարկանիշային աղյուսակում զբաղեցնող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոն 2025-ի քառորդ եզրափակիչ։ Այսօր՝ հուլիսի 6-ին, չորրորդ փուլում նա 6:4, 6:2, 6:3 հաշվով հաղթել է Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Մայխշակին (109-րդ թենիսիստը վարկանիշային աղյուսակում)։ 

29-ամյա Կարեն Խաչանովը իր կարիերայում երկրորդ անգամ հասավ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Նա դա առաջին անգամ արեց 2021 թվականին, երբ քառորդ եզրափակիչում հինգ սեթում պարտվեց կանադացի թենիսիստ Դենիս Շապովալովին (4:6, 6:3, 7:5, 1:6, 4:6)։

Կարեն Խաչանովը Ուիմբլդոն 2025-ի կիսաեզրափակչի ուղեգրի համար կմրցի ամերիկացի Թեյլոր Ֆրիցի և ավստրալիացի Ջորդան Թոմփսոնի միջև խաղի հաղթողի հետ։

  • Կիսվել: