շաբաթ, մայիս 31
31 / 5 / 2025
Ջերմուկում ընթանում է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը

Ջերմուկում ընթանում է Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարը

Ջերմուկ քաղաքի «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրում տեղի է ունեցել Ստեփան Ավագյանի շախմատի հուշամրցաշարի բացման արարողությունը: Արարողության ընթացքում հարգանքի տուրք է մատուցվել շախմատի նվիրյալ, Վայոց Ձորի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ և «Ջերմուկ Աշխարհ» առողջարանային համալիրի նախկին տնօրեն Ստեփան Ավագյանին։ Ցուցադրվել է Ստեփան Ավագյանի մասին պատմող «Լուսավոր հետագիծ» վավերագրական ֆիլմը:

Բացման արարողությանը ելույթ է ունեցել Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ Սմբատ Լպուտյանը՝ ընդգծելով Ստեփան Ավագյանի ավանդը մրցաշարի կայացման գործում։

Ելույթով հանդես է եկել նաև մրցաշարի գլխավոր մրցավար ՄՄ Վահագն Խաչատրյանը, ով կատարել է նաև մրցաշարի վիճակահանությունը։

Մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր՝ աշխարհի տարբեր երկրներից:

Նրանք են.

  • Պրագնանանդա Ռամեշ Բաբուն (ՀՆԴ) 2758
  • Արավինդ Չիտհամբարամը  (ՀՆԴ) 2749
  • Սամուել Սևյանը  (ԱՄՆ) 2694
  • Նոդիրբեկ Յակուբբոեվ  (ՈՒԶԲ) 2665
  • Բենջամին Գլեդուրան  (ՀՈԼ) 2663
  • Բջեռ Ջոնաս Բուհլը  (ՀՈՒՆ) 2641
  • Ռոբերտ Հովհաննիսյան  (ՀԱՅ) 2635
  • Դմիտրի Կոլլարսը  (ԳԵՐ) 2625
  • Քսյու Քսյանգուն  (ՉԻՆ) 2623
  • Արամ Հակոբյանը  (ՀԱՅ) 2620

 

  • Կիսվել: