Ջանես Նազարյանը՝ ամսվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ
Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր Ջանես Նազարյանը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) կողմից ճանաչվել է ամսվա լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ:
Հիշեցնենք, որ Բուլղարիայում անցկացված Մ-17 ԵԱ-ում Ջանես Նազարյանը նվաճեց հաղթողի կոչումը: 71 կգ քաշային կարգի եզզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 4։0 հաշվով հաղթեց վրացի Ռամազ Բասիլիային:


