Իտալիայի առաջնության որոշ հանդիպումներ նախատեսվում է անցկացնել երկրի սահմաններից դուրս
Սերիա Ա-ի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ 2026 թվականին Իտալիայի առաջնության որոշ հանդիպումներ կարող են անցկացվել երկրի սահմաններից դուրս։ Նա նշել է, որ Սերիա Ա-ն ցանկանում է դառնալ առաջին եվրոպական ֆուտբոլային լիգան, որն իր պաշտոնական խաղերը կանցկացնի ԱՄՆ-ում։
«Սան Սիրո մարզադաշտը 2026 թվականի հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի վերանորոգման համար, ուստի «Ինտերն» ու «Միլանը» հնարավորություն կունենան խաղալ արտասահմանում։ ԱՄՆ-ը լավ տարբերակ է, սակայն մեզ անհրաժեշտ կլինի ՈւԵՖԱ-ի թույլտվությունը», — Football Italia-ի փոխանցմամբ՝ ասել է Սիմոնելին։
Վերանորոգման աշխատանքները Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում (Սան Սիրո) կիրականացվեն 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին՝ այն պատրաստելու համար 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որոնք կկայանան Միլանում և Կորտինա դ’Ամպեցցոյում։