«Ինտեր»-ը պարտվեց «Բոլոնիա»-ին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 33-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցեց «Բոլոնիա»-ի հետ:
Բոլոնիա քաղաքում կայացած խաղում թե առաջին կեսում, թե երկրորդ կեսում թիմերից ոչ մեկ չիրացրեց իր պահերը, միայն լրացուցիչ ժամանակում «Բոլոնիա»-ն կարողացավ հաղթանակ կորզել` գրավելով «Ինտեր»-ի դարպասը:
«Բոլոնիա»-«Ինտեր»`1:0:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, 39-րդ րոպեին արժանացավ դեղին քարտի ու փոխարինվեց 65-րդ րոպեին:
Այս տուրից հետո էլ «Ինտեր»-ը մնում է «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը 71 միավորով: 71 միավոր ունի նաև «Նապոլի»-ն: