չորեքշաբթի, հունիս 4
4 / 6 / 2025
Հպարտ եմ, որ կարողացանք մեր երկրի դրոշը բարձր պահել. Արթուր Դավթյան

Հպարտ եմ, որ կարողացանք մեր երկրի դրոշը բարձր պահել. Արթուր Դավթյան

Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում. հպարտ եմ: Այս մեդալներով վերադառնալը մեծ արդյունք է: Կարեւորն այն է, որ կարողացանք մեր երկրի դրոշը բարձր պահել:

Այս մասին NEWS.am Sport-ի հետ զրույցում «Զվարթնոցում» ասել է oլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի Արթուր Դավթյանը, որը նախորդ գիշեր Հայաստանի թիմի հետ վերադարձավ հայրենիք:

Մայիսի 31-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում հենացատկի վարժության եզրափակիչում Արթուր Դավթյանը փայլուն ցատկերով ամենաբարձր միավորներով դարձավ ոսկե մեդալակիր:

Առաջին ցատկում Դավթյանը վաստակեց 14.766 միավոր, երկրորդ ցատկը մրցավարները գնահատեցին 14.833 միավոր: Երկու ցատկերի հանրագումարում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը վաստակեց 14.799 միավոր եւ երրորդ անգամ նվաճեց տիտղոսը:

 «Շատ ուրախ եմ այս հաղթանակների համար: Այս Եվրոպայի առաջնությունում մենք, իրոք, շատ լուրջ արդյունք գրանցեցինք: Երիտասարդները փայլուն հանդես եկան: Երիտասարդական Եվրոպայի առաջնությունից հետո միանգամից մեծահասակների պայքար ու ոսկե, արծաթե մեդալներ. փայլուն արդյունք է: Շատ ուրախ եմ նրանց համար: Նաեւ ուրախ եմ Արթուր Ավետիսյանի համար, որ վերջապես կարողացավ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մեդալ նվաճել:

Իմ նվաճման համար էլ եմ շատ ուրախ, որ այս անգամ էլ կարողացա ոսկե մեդալակիր դառնալ: Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ եմ զգում, հպարտ եմ: Այս մեդալներով վերադառնալը մեծ արդյունք է: Կարեւորն այն է, որ կարողացանք մեր երկրի դրոշը բարձր պահել:

Իմ վարժության՝ հենացատկի եզրափակիչը լարված էր, մրցակցությունը շատ բարդ էր:  Մրցակիցներս շատ լավ կատարեցին իրենց ցատկերը: Ուկրաինացի մարզիկը առաջինը մոտեցավ գործիքին եւ շատ լավ ցատկեր կատարեց: Նրանից հետո անգլիացի մարմնամարզիկն ավելի լավ ցատկեց: Շատ դժվար էր: Ես հաղթելու այլ տարբերակ չունեի, եթե երկու ցատկերը մաքուր չկատարեի ու վերջում քայլ անեի: Իմ հաղթանակն ապահովեց երկու ցատկերում էլ վերջում քայլ չանելը:

Հավաքվեցի եւ Լայպցիգի մրցահարթակում արեցի իմ առավելագույնը: Իհարկե, թերություններ կան, աշխատելու տեղ դեռ լիքը ունենք, սխաներն ուսումնասիրել ենք: Ամեն դեպքում ես Եվրոպայի առաջնությունում արել եմ իմ մաքսիմումը»,- ասաց Արթուր Դավթյանը:

Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում երկրորդ անգամ է նվաճում չեմպիոնի կոչումը: Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն է հռչակվել նժույգ թափեր վարժությունում 2021 թ. Բազելում: Հենացատկի վարժությունում չեմպիոն է դարձել 2023 թ. Անթալիայում:

  • Կիսվել: