Հիշում ենք, պահանջում ենք, միասնական ենք. Մխիթարյան
Հայտնի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն այս օրերին սոցիալական ցանցերի իր էջերում բարձրաձայնում է հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած հանցագործությունների մասին։
«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելից. 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը (1,5 միլիոն հայեր սպանվել են). մենք հիշում ենք, պահանջում ենք, միասնական ենք»,-սոցցանցերում գրել է Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որ նախկինում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագն էր։
Նա նաև կադրեր է հրապարակել երեկ երեկոյան դեպի Ծիծեռնակաբերդ իրականացրած ջահերով երթից ու անմեղ զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի բարձունքից։