ՀՀ-ն ունի վեց ներկայացուցիչ ՖԻԴԵ-ի՝ հունիսի դասակարգման աղյուսակում
ՖԻԴԵ-ն՝ Շախմատի միջազգային ֆեդերացիան, հրապարակել է հունիսի դասակարգման աղյուսակը:
Այսպես՝ տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ:
Շանթ Սարգսյանը 52-րդ տեղում է, Հրանտ Մելքումյանը` 94-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը` 98-րդ, Հայկ Մարտիրոսյանը` 99-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 16-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 43-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 46-րդ: