Հայկական գնացքի եւս մեկ գոլ․ «Ինտերը»՝ Մխիթարյանի մասին
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» սոցիալական ցանցերում հերթական հայերեն գրառումով անդրադարձել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։
«Հայկական գնացքի եւս մեկ գոլ» գրառումով «Ինտերը» ներկայացրել է Մխիթարյանի գոլը «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 36-րդ տուրի խաղում։ «Ինտերը» հաղթել էր 3:0 հաշվով։


