երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Հայաստանը կրկին կմասնակցի Unity EURO Cup-ին

Հայաստանը կրկին կմասնակցի Unity EURO Cup-ին

ՀՖՖ-ն և ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը հայտարարում են փախստականի կարգավիճակ ունեցող սիրողական ֆուտբոլիստների թիմի ձևավորման մեկնարկի մասին, որը հոկտեմբերին մասնակցելու է Unity EURO Cup 2025 միջազգային մրցաշարին։

Վերջինս UEFA-ի ու UNHCR, the UN Refugee Agency-ի համատեղ նախաձեռնությունն է, որը նպատակ ունի օգնելու փախստականների ինտեգրմանը։

«Թիմում կարող են խաղալ թե՛ տղաները, թե՛ աղջիկները։ Հայտեր կարող է ներկայացնել յուրաքանչյուր ոք, ով բավարարում է հետեւյալ պայմաններին՝

18-40 տարեկան է,

զբաղվել է ֆուտբոլով,

ունի փախստականի կարգավիճակ ու դա հաստատող փաստաթուղթ,

ունի մշտական բնակություն Հայաստանի Հանրապետությունում,

ունի ճամփորդական փաստաթուղթ,

պատրաստ է հատկացնել շաբաթական երկու օր երկուական ժամ՝ ֆուտբոլային պարապմունքների մասնակցելու համար,

պատրաստ է ս. թ. հոկտեմբերին երեք օրով մեկնել Նիդերլանդներ»,- ասվում է ՀՖՖ հաղորդագրությունում։

  • Կիսվել: