երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Հայաստանը 2028 թվականին ևս կհյուրընկալի խոշոր բասկետբոլային մրցաշար

Հայաստանը 2028 թվականին ևս կհյուրընկալի խոշոր բասկետբոլային մրցաշար

ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել նաև 2028 թվականի կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի կազմակերպումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

2025 և 2026 թվականներին Եվրոպայի առաջնություններ հյուրընկալելուց հետո Երևանը կշարունակի այդ ավանդույթը նաև 2027 և 2028 թվականներին՝ չորս տարի անընդմեջ դառնալով եվրոպական բասկետբոլային մրցաշարերի անցկացման կենտրոն։

2028 թվականի առաջնությունը Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի եվրոպական տարբեր երկրների երիտասարդական հավաքականներին, որոնք կպայքարեն B դիվիզիոնի չեմպիոնական տիտղոսի և A դիվիզիոնի ուղեգրերի համար։

  • Կիսվել: