ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ

Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան, հրապարակելով ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Մարտիրոսյանի և փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները, գրել է․

«Որոշ երկրներում մեծանում են` գնդակին հարվածելով: Հայաստանում մեծանում են` ծանրաձողը բարձրացնելով։

Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»։

Հիշեցնենք, որ այսօր Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Գարիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե։

  • Կիսվել: