Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիր։
Այս մասին հայտնում են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից։
Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճեց Հայաստանի առաջին եվրոպական մեդալը։