ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանի ընտրանին մեկնարկում գերխոշոր 24։3 հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

Հայաստանի ընտրանին մեկնարկում գերխոշոր 24։3 հաշվով հաղթեց Մալայզիայի հավաքականին

Երեւանում անցկացվող տափօղակով հոկեյի տղամարդկանց աշխարհի չորրորդ դիվիզիոնի առաջնությունում հաղթանակով մեկնարկեց Հայաստանի հավաքականը։

Առաջին տուրում Հայաստանի թիմը մրցեց Մալայզիայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 24:3 հաշվով՝ տանելով իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։

Օրվա մյուս խաղերում Ուզբեկստանը 13:3 հաշվով հաղթեց Քուվեյթին, Ինդոնեզիան 2:1 հաշվով պարտության մատնեց Իրանին։

  • Կիսվել: