ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականն աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում երկրորդն է

Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած պատանիների աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Հայաստանի ընտրանին 4 ոսկե ու մեկ արծաթե մեդալով երկրորդ տեղում է: Այդ մասին հայտնում են ֆեդերացիայից։
 
Առաջինը Մոլդովան է` 4 ոսկե, 1 արծաթե ու 1 բրոնզե մեդալով:
 
Հիշեցնենք՝ պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականից Գրիգոր Ղազարյանը դարձել է աշխարհի առաջնության չեմպիոն՝ ոսկե մեդալներ նվաճելով պոկում ու հրում վարժություններում: Աշխարհի փոխչեմպիոն է դարձել Հարություն Հովհաննիսյանը, որը երկամարտում նվաճել է արծաթե մեդալ, իսկ պոկում վարժությունում արժանացել ոսկու:

  • Կիսվել: