Հայաստանի հավաքականի դարպասապահի թիմը երրորդ անգամ անընդմեջ դարձավ ֆուտզալի ՉԼ-ի հաղթող
Իսպանական «Պալմա» ֆուտզալի ակումբը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը, դարձել է Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի հաղթող։
Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի եզրափակիչը տեղի ունեցավ Ֆրանսիայի Լե Ման քաղաքում։
Իսպանական «Պալմա Ֆուտզալ» ակումբը հաղթեց Ղազախստանի «Կայրաթ» Ալմաթի թիմին (9:4):
Իսպանական «Պալմա» ակումբը դարձավ առաջին ակումբը, որը երեք անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան։
Հիշեցնենք, որ Լուան Մյուլլերը ճանաչվել էր 2024 թվականի աշխարհի լավագույն դարպասապահը։