ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայ մարմնամարզիկները Կոտբուսում դուրս են եկել աշխարհի գավաթի եզրափակիչ. Դավթյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել պայքարից

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում դուրս են եկել աշխարհի գավաթի եզրափակիչ. Դավթյանը վնասվածքի պատճառով դուրս է մնացել պայքարից

Չորս հայ մարմնամարզիկներ դուրս են եկել Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի եզրափակիչ, հայտնում է Հայաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան:

Օղակների վարժությունում եզրափակիչ են անցել Արթուր Ավետիսյանն ու Արթուր Դավթյանը:

Ավետիսյանը 14,300 միավորով որակավորման փուլում գրավել է առաջին տեղը, Դավթյանը ՝ երրորդը (13,700): Սակայն արդյունքում Դավթյանը ծնկի վնասվածքի պատճառով հանդես չի գա Հենացատկում:

Նժույգ թափեր վարժությունում Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը գրավել են երկրորդ և երրորդ տեղերը ՝ հավաքելով համապատասխանաբար 14,966 և 14,866 միավոր: Աշխարհի գավաթը Կոտբուսում անցկացվում է փետրվարի 17-23-ը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: