Հայ բռնցքամարտիները 4 ոսկե մեդալ են նվաճել Վրաստանում
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել Վրաստանում անցկացված Ակակի Կակաուրիձեի անվան միջազգային մրցաշարում։
Կարեն Աղամալյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական թիմը նվաճել է 4 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ։
Պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել Վաղարշակ Քեյանը (55 կգ), Ալիկ Կճոյանը (65կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ) և Սարգիս Անդրեասյանը (90 կգ), հաղորդում է ՀԲՖ-ի ֆեյսբուքյան էջը։
Վահրամ Դովլաթբեկյանը (50կգ) և Արտյոմ Ստեփանյանը (70կգ) նվաճել են արծաթե մեդալ:
Տիգրան Մակիչյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (80 կգ) և Րաֆֆի Խաչատրյանը (85կգ) դարձել են բրոնզե մեդալակիր։