երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Հարություն Հովհաննիսյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտին է մոտեցում պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի Ֆեդերացիայից։

Գերծանր քաշային պատանի ծանրորդների պայքարում Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 140 կգ,145 կգ ու 150 կգ: Այս ձևում մեր մարզիկն արժանացավ ոսկե մեդալի: Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց 173 կգ: Երկամարտի 323 կգ արդյունքով` Հովհաննիսյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

  • Կիսվել: