չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Հարցաշար՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության նպատակով

Հարցաշար՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության նպատակով

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024–2030 թվականների ռազմավարության գործողությունների պլանի պահանջի համաձայն` մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերական ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Հարցաշարը հնարավորություն կընձեռի գնահատելու բնակչության վերաբերմունքը ֆիզիկական կուլտուրային և սպորտին, ինչպես նաև հավաքելու տվյալներ հանրության նախասիրությունների, ակտիվության մակարդակի և ոլորտի զարգացման կարիքների վերաբերյալ։ Նախաձեռնությունը նպատակ ունի ապահովելու ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներում հիմնավոր և տվյալահեն քաղաքականության իրականացում՝ հիմնվելով հասարակության կարծիքի և ակնկալիքների վրա։

Հարցաշարը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից՝ նախարարության սպորտի քաղաքականության վարչության հետ համագործակցությամբ։

Հարցաշարը կարելի է լրացնել հետևյալ հղումով

 

  • Կիսվել: