ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Հանրահայտ Էրիկսենի տպավորիչ ցուցանիշը. Եվրո-2024

Հանրահայտ Էրիկսենի տպավորիչ ցուցանիշը. Եվրո-2024

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում ամենաշատ առանցքային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է, հայտնում է WhoScored պորտալը:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 32-ամյա ֆուտբոլիստը Սլովենիայի հավաքականի հետ մրցավեճում 7 այդպիսի փոխանցում է կատարել, իսկ հետո դարձել է գոլի հեղինակ:

Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ ամենաշատ առանցքային փոխանցում կատարած ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն է (43):

 

  • Կիսվել: