շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի մրցանակային 4-րդ հորիզոնականում

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը՝ «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարի մրցանակային 4-րդ հորիզոնականում

Դուբայում ավարտվել է  «Dubai Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարի «A» խմբում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել մրցանակային 4-րդ հորիզոնականը:

Մրցաշարի «B» խմբում 6.5 միավորով մրցանակակիրների շարքում են նաև ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը (8-րդ տեղ) և Դավիթ Բաղդասարյանը (9-րդ տեղ):

  • Կիսվել: