Գևորգ Ղարիբյանը և Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակչում են․ ըմբշամարտի ԵԱ
Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Գևորգ Ղարիբյանը (60կգ) 3:2 հաշվով հաղթել է վրացի ըմբիշին և դուրս եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ:
Ինչպես հայտնում են Ֆեդերացիայից՝ կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Էդմոն Նազարյանը` Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին:
Իր հերթին Սլավիկ Գալստյանը (67կգ) 9:0 հաշվով հաղթել է և դուրս եկել կիսաեզրափակիչ: