Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր
Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) արծաթե մեդալ է նվաճել Իտալիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում։
Եզրափակչում Գասպար Տերտերյանը լարված պայքարում 3:4 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրե Ռուսիտաշվիլիին։
Մինչև եզրափակիչ Գասպար Տերտերյանը հաղթել է Հունաստանի, Հունգարիայի և Ադրբեջանի ըմբիշներին՝ համապատասխանաբար 2:1, 9:1 և 5:1 հաշվով։
Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտել է երկու մեդալով։ Հետաքրքրական է, որ երկու մեդալները՝ արծաթ և բրոնզ, նվաճել են Տերտերյան եղբայրները՝ Գասպարն ու Սամվելը։