Ֆուտբոլի երիտասարդական և ազգային հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ զինծառայությունից տարկետում ստացան
Կառավարությունը 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023-ի ամառային զորակոչը տարկետում տվեց 5 ֆուտբոլիստների, որոնք հանդես են գալիս ֆուտբոլի մինչև 21 տարեկանների և Հայաստանի ազգային հավաքական թիմերու
Այդ ֆուտբոլիստներն են՝ Հրաչիկ Արայիկի Գևորգյանը, Մարկ Տարոնի Գրիգորյանը, Հայկ Ալեքսանդրի Գալստյանը, Գերման Իշխանի Կուրբաշյանը և Երջանիկ Խաչատուրի Ղուբասարյանը: