ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 105-րդն է
Ֆուտբոլի միջազգային ֆեդրացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։
Հայաստանի հավաքականը նահանջել է 3 աստիճան եւ 105-րդն է։
Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմն անցկացրել է երկու ընկերական հանդիպում․ 2:5 հաշվով պարտվել է Կոսովոյին, 2:2 հաշվով է խաղացել Չեռնոգորիայի հետ։
Առաջատարը աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն է։
- Արգենտինա՝ 1885,36
2. Իսպանիա՝ 1867,09
3. Ֆրանսիա՝ 1862,03
4. Անգլիա՝ 1813,32
5. Բրազիլիա՝ 1777,69
6. Պորտուգալիա՝ 1770,53
7. Նիդերլանդներ՝ 1758,18
8. Բելգիա՝ 1736,38
9. Գերմանիա՝ 1716,98
10. Խորվաթիա՝ 1707,51