շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Եվս երկու հավաքական նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր

Եվս երկու հավաքական նվաճել է ԱԱ-2026-ի ուղեգիր

Հարավային Կորեայի հավաքականը դարձավ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (AFC) հերթական ներկայացուցիչը, որն ապահովեց իր մասնակցությունը 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Հինգշաբթի օրը կորեացիները 2:0 հաշվով հաղթեցին Իրաքի հավաքականին՝ արտագնա խաղում, Ասիայի ընտրական փուլի երրորդ փուլի 9-րդ տուրում: Վաստակելով 19 միավոր՝ Հարավային Կորեան ամրապնդվեց B խմբի առաջին հորիզոնականում՝ երաշխավորելով առնվազն երկրորդ տեղը:

Այս արդյունքը հնարավորություն տվեց նաև Հորդանանի հավաքականին նվաճել ԱԱ-2026-ի ուղեգիր: Երրորդ փուլի ավարտից մեկ տուր առաջ Հորդանանը վաստակել է 16 միավոր, մինչդեռ երրորդ տեղում գտնվող Իրաքն ունի 12 միավոր: Հորդանանը, որը նույն օրը 3:0 հաշվով հաղթել էր Օմանին, առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնությանը:

 

Ասիայից ԱԱ-2026-ի ուղեգիր արդեն նվաճել են նաև Իրանի, Ուզբեկստանի և Ճապոնիայի հավաքականները:

2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ 2026 թվականի հունիսի 11-ից հուլիսի 19-ը:

  • Կիսվել: