չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Եվրոպայի առաջնության ենթախմբում բասկետբոլի կանանց թիմը երրորդն է

Եվրոպայի առաջնության ենթախմբում բասկետբոլի կանանց թիմը երրորդն է

Հայաստանի Կանանց մինչև 16 տարեկանների հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը 51-50 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անի Մկրտչյանը, ով վաստակեց 17 միավոր: Նանաև 11 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 2 արդյունավետ փոխանցում:

E ենթախմբում Հայաստանի հավաքականը մրցեց Ալբանիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի ևՄալթայի հավաքականների հետ, տոնեց 2 հաղթանակ և 4 միավորով գրավեց երրորդ տեղը։

  • Կիսվել: