ուրբաթ, մայիս 2
2 / 5 / 2025
Եթե կա Յամալ` չեք ցանկանա նմանվել Վինիսիուսին կամ Մբապեին. Ագբոնլահոր

Եթե կա Յամալ` չեք ցանկանա նմանվել Վինիսիուսին կամ Մբապեին. Ագբոնլահոր

Գաբրիել Ագբոնլահորը կարծում է, որ երեխաները կցանկանան նմանվել Լամին Յամալին, գրում է armsport.am-ը:

«Բարսելոնայի» և «Ինտերի» միջև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղն ավարտվել է 3:3 հաշվով։ Կատալոնացիների 17-ամյա վինգեր Լամին Յամալը գոլ է խփել 24-րդ րոպեին։

«Անկեղծ ասած, սա այն խաղն էր, որ դիտող երեխան կցանկանար նմանվել Լամին Յամալին։

Դուք չեք ցանկանա նմանվել Վինիսիուս Ժունիորին կամ Կիլիան Մբապեին։ Դուք կցանկանաք լինել Լամին Յամալի նման», – ասել է «Ասթոն Վիլայի» նախկին հարձակվողը talkSPORT-ի եթերում։

 

  • Կիսվել: