ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Եթե ֆուտբոլիստը Ռուսաստանի հավաքականում խաղալու ներուժ ունի, նա երբեք չի ընտրի Հայաստանը․ Հովսեփյան

Եթե ֆուտբոլիստը Ռուսաստանի հավաքականում խաղալու ներուժ ունի, նա երբեք չի ընտրի Հայաստանը․ Հովսեփյան

Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան և նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը հարցազրույց է տվել «РБ Спорт»-ին, որի ընթացքում անդրադարձել է մի քանի առանցքային խնդիրների, ինչպես նաև ՌՊԼ-ում հանդես եկող հայ խաղացողների Հայաստանի հավաքանը ընտրելու որոշման մասին։

-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առհասարակ փորձում է համոզե՞լ խաղացողներին ընտրել իրենց ազգային հավաքականը՝ երիտասարդական կամ պատանեկան մակարդակներում։

-Կարծում եմ՝ աշխատանք տարվում է, բայց այն մեծ արդյունավետություն չունի։ Եթե որևէ ֆուտբոլիստ ունի Ռուսաստանի հավաքականում խաղալու ներուժ, նա երբեք չի ընտրի Հայաստանը։ Արդյունքում նրանք գալիս են մեզ մոտ միայն այն ժամանակ, երբ արդեն լիովին համոզված են, որ այնտեղ շանս չունեն։

 

Այդ պահին արդեն համաձայնվում են։ Ես նրանց հասկանում եմ։ Ռուսաստանի հավաքականում բոլորովին այլ պայմաններ են, այլ նպատակներ, և, իհարկե, այլ ֆինանսական հնարավորություններ։

  • Կիսվել: