Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը
2025 թվականի մայիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը։ Այն արդեն տասնհինգերորդ անգամ կհամախմբի հայկական սփյուռքի սիրողական թենիսիստներին ամբողջ աշխարհից:
Մրցաշարին մասնակցում են բիզնեսի, քաղաքական և մշակութային ոլորտների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Տարբեր տարիներին մրցաշարին մասնակցել են հայտնի դեմքեր, օրինակ՝ Պավել Գրաչովը, Կոնստանտին Զատուլինը, Միխայիլ Պողոսյանը, Գենադի Մելիքյանը, Նիկոլայ Վագանովը, Վլադիմիր Լազարևը, ինչպես նաև տիեզերագնացության ասպարեզի ներկայացուցիչներ և թենիսի այլ սիրահարներ։