երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցեցին 6 երկրների 108 մարզիկներ. Ավինյան

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցեցին 6 երկրների 108 մարզիկներ. Ավինյան

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնության միջազգային մրցաշարին մասնակցեցին 6 երկրների 108 մարզիկներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզաձևերի մասսայականացման գործընթացին. գործընթաց, որը նպաստում է մեր համայնքում սպորտի զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը:

Մենք համոզված ենք, որ «Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի առաջնությունը կդառնա հիշարժան իրադարձություն, և մեր մարզիկներից շատերը որոշ ժամանակ անց կդառնան համաշխարհային սպորտի աստղեր՝ նվաճելով ամենահեղինակավոր սպորտային մրցանակները»,-նշել է նա։

  • Կիսվել: