«Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների. Ավինյան
Ապրիլի 14-19-ը մայրաքաղաքում անցկացվող «Երևանի քաղաքապետի գավաթ» բռնցքամարտի միջազգային մրցաշարը Երևան է բերել 14 երկրից ժամանած մարզիկների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ջանքերով շուրջ մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում այս մրցաշարն ընդգրկվել է եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի օրացուցային պլանում:
Մարզական միջոցառումների նման մակարդակով անցկացումն ամրապնդում է մեր քաղաքի հեղինակությունն ու բացում նոր հորիզոններ՝ մարզաձևերի զարգացման, մարզիկների աճի և մարզական մշակույթի տարածման համար»,-նշել է նա: