Էլինա Ավանեսյանը կլինի Ռաբաթի մրցաշարի առաջին համարը
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի Ռաբաթի WTA-250 կարգի մրցաշարին, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Աշխարհի 38-րդ ռակետը կլինի մրցաշարի առաջին համարը։
Բացի Ավանեսյանից, մրցաշարին կմասնակցեն նաև Փեյթոն Սթիրնսը (ԱՄՆ, 42-րդ ռակետ), Մոյուկա Ուչիժիման (Ճապոնիա, 47-րդ ռակետ), Ալիսիա Փարքսը (ԱՄՆ, 51-րդ ռակետ), Կամիլիա Օսորիոն (Կոլումբիա, 55-րդ ռակետ) և այլ թինիսիստուհիներ։
Հայ թենիսիստուհին առաջին փուլի իր մրցակցին կիմանա վիճակահանությունից հետո։