Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
Առաջին մեդալը Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում: Մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանն իր խոսքն է ասում նաև մեծահաասակների պայքարում:
¼ եզրափակիչում մեր մարզուհին ժամանակից շուտ հաղթեց Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինությանին, և դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:
Վճռորոշ մենամարտում Էլիդան ոչ մի շանս չտվեց մրցակցին: Գրագետ օգտագործելով իր ֆիզիկական տվյալները հայ մարզուհին մրցակցին պահում էր տարածության վրա ու տեղ հասցնում ուժգին հարվածները:
Արդյունքում մեկ նոկդաուն առաջին ռաունդում և երկու նոկդաուն երկրորդ ռաունդում, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտն ու հաղթանակը շնորհեց Էլիդային:



