Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի տուրի խորհրդանշական թիմի կազմում է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանն ընդգրկվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը հյուրընկալել էր Կազանի «Ռուբին»-ին և հաղթել էր 2:1 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը այդ խաղում դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
«Ռուբին»-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է՝ 61 միավորով: