ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը եզրափակիչում է
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը դուրս եկավ 60 կգ քաշային կարգի եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց հնդիկ Սումիտ Սումիտի հետ եւ առավելության հասավ 5:0 հաշվով։
Եզրափակիչում Սուրեն Աղաջանյանի մրցակիցը կլինի իրանցի Էսմայելի Լեյվեսին։
Հայ ըմբիշը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 4:0 հաշվով հաղթելով ղազախ Բակիտժան Կաբդիլին։ Քառորդ եզրափակիչում Սուրեն Աղաջանյանը 16:7 հաշվով պարտության է մատնել թուրք Մերտ Իլբարսին։