ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱ. Սամվել Գրիգորյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար

ԵԱ. Սամվել Գրիգորյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:

82 կգ քաշային Գեւորգյանը մրցեց Եվրոպայի փոխչեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Ալիեւի հետ եւ համառ պայքարում հաղթեց 4:2 հաշվով:

Սամվել Գեւորգյանը բրոնզե մեդալը կվիճարկի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, վրացի Գելա Բոլկվաձեի հետ:

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի: Մրցակիցը 2021 թ. աշխարհի փոխչմեպիոն, Հունգարիան ներկայացնող Ալեքս Ժոկեն: 

2024 թ. Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշը 1/8 եզրափակիչում 5:1 հաշվով առավելության է հասել էստոնացի Ռիչարդ Կարելսոնի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով հաղթեց էր Եվրոպայի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Իտալիան ներկայացնող վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը 1:2 հաշվով ցավալի պարտություն կրեց բուլղարացի Կիրիլ Միլովից:

Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը արդեն երկու մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում:

4-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ), փոխչեմպիոն է դարձել աշխարհի բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանը (63 կգ):

  • Կիսվել: