ԵԱ․ Մալխաս Ամոյանը մեկնարկեց տպավորիչ հաղթանակով՝ 9:0 (տեսանյութ)
Մալխաս Ամոյանը տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակիչում գոտեմարտեց աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկի հետ եւ հաղթեց 9:0 հաշվով:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմից մրցագորգ դուրս եկան նաեւ Կարեն Խաչատրյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):
87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը 1/8 եզրափակիչում 3:6 հաշվով պարտվեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխսրհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Բուլղարիան ներկայացնող ուկրաինացի Սեմյոն Նովիկովին:
Մ23 աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը որակավորման փուլում 1:1 հաշվով զիջեց Մ23 աշխարհի չեմպիոն, թուրք Մուհամետ Համզա Բակիրին: Առավելությունը թուրք ըմբիշինն էր, քանի որ ըստ նոր կանոնակարգի, հաղթող է ճանաչվում առաջինը միավոր վաստակած ըմբիշը:
Այսօր պայքարը կսկսեն նաեւ Մանվել Խաչատրյանը (55կգ) եւ Կարեն Ասլանյանը (63 կգ):
Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը քարորդ եզրափակիչից, որտեց մրցակիցը 2022թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Էմրե Մուտլուն է:
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը կմեկնարկի քառորդ եզրափակիչից: Նրա մրցակիցը կլինի լեհ Մայրբեկ Սալիմով: