ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱ. Կարեն Ասլանյանը հաղթեց 30 վայրկյանում եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԵԱ. Կարեն Ասլանյանը հաղթեց 30 վայրկյանում եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ

Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով հաղթեց լեհ Մայրբեկ Սալիմովին եւ դուրս եկավ կիսաերզափակիչ: Գոտեմարտը տեւեց 30 վայրկյան: 

Հաղթանակ է տարել նաեւ Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը:  Եվրոպայի եռակի չեմպիոնը 1/8 եզրափակիչում ժամանակից շուտ 9:0 հաշվով պարտության մատնեց աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն, լեհ Մատեուշ Բենրատեկին: Քառորդ եզրափակիչում մրցակիցը կլինի մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմից պարտություններ են կրել Կարեն Խաչատրյանը (87 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

 

Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը մեկնարկային քարորդ եզրափակիչում կմրցի 2022թ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Մ23 Եվրոպայի չեմպիոն, թուրք Էմրե Մուտլուի հետ:

  • Կիսվել: