ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԵԱ. Կարապետ Մանվելյանը, Կարեն Խաչատչյանն ու Դավիթ Օվասապյանը պարտվեցին

ԵԱ. Կարապետ Մանվելյանը, Կարեն Խաչատչյանն ու Դավիթ Օվասապյանը պարտվեցին

Սլովակիայում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երկրորդ մրցումային օրը պայքարի մեջ մտած Կարապետ Մանվելյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում:

Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, 60 կգ քաշային Կարապետ Մանվելյանը որակավորման փուլում 4:8 հաշվով պարտվեց լեհ Օլիվիեր Սկրժիպչակին:

Ապրիլի 11-ին մեկնարկային գոտեմարտերում պարտված Կարեն Խաչատրյանն (87 կգ) ու Դավիթ Օվասապյանը (130 կգ) հնարավորություն էին ստացել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար, քանի որ նրաց հաղթած ըմբիշները դուրս էին եկել եզրափակիչ: 87 կգ քաշային Կարեն Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտում 3:1 հաշվով պարտվեց ուկրաինացի Յարոսլավ Ֆիլչակվին, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը 0:2 հաշվով զիջեց ադրբեջանցի Բեկա Կանդելակիին:

Ապրիլի 12-ին Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից մրցագորգ դուրս կգան Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Եվրոպայի փոխչեմպիոն, ուկրաինացի Օլեկսանդր Գրուշինն է:

Մ23 աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի Մ23 բրոնզե մեդալակիր, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը կմեկնարկի  որակավորման փուլից, որտեղ ուժերը կչափի Տոկիոյի եւ Փարիզի Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն (67 կգ), Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր, ուկրաինացի Պարվիզ Նասիբովի հետ: 

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը էստոնացի Ռիչարդ Կարելսոնն է:

Երեկոյան մրցահերթում Մալխաս Ամոյանն ու Կարեն Ասլանյանը չեմպիոնական գոտեմարտեր կանցկացնեն, Մանվել Խաչատրյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:

  • Կիսվել: