ԵԱ. Ջուլիետա Ավանեսյանը հրաժարվեց պայքարից
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջուլիետա Ավանեսյանը պոկում վարժությունից հետո հրաժարվեց հետագա պայքարից:
Կանանց +87 կգ քաշայինների պայքարում Ջուլիետա Ավանեսյանը պոկում վարժությունում պոկեց 80 կգ, ապա 86 կգ: Երրորդ մոտեցումը ձախողեց, որի համար մարզիչները պատվիրել էին 91 կգ: Հրում վարժության մեկնարկում Եվրոպայի Մ20 չեմպիոնը հրաժարվեց հետագա պայքարից:
Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Մերի Թումասյանը ավարտել է պայքարը եւ երկամարտում գրանցել 214 կգ: Առանձին վարժություններում պոկել է 98 կգ, հրել՝ 116 կգ: +87 կգ քաշայինների պայքարը դեռ չի ավարտվել: